Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` Բրազիլիայի սենատը չորեքշաբթի քվեարկել է երկրի նախագահ Դիլմա Ռոուսեֆի վերջնական իմպիչմենթի օգտին: Քվեարկությունը ուղիղ եթերով հեռարձակվել է հեռուստատեսությամբ:
Իմպիչմենթին կողմ է քվեարկել 61 սենատոր, իսկ դեմ` 20: Իմպիչմենթի համար անհրաժեշտ է եղել հավաքել սենատորների 54 ձայն:
Մինչև 2018 թվականի ընտրությունները` ժամանակավորապես երկրի նախագահ կդառնա փոխվարչապետ Միշել Թեմերը:










































