Եգիպտոսի իրավապահ մարմինների աշխատակիցները նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների ժամանակ ձերբակալել են 401 մարդու. բախումների հետևանքով զոհվել է 7, վիրավորվել ավելի քան 200 մարդ, հաղորդում է MENA գործակալությունը:
Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը Մուրսիի տասնյակ հազարավոր կողմնակիցներ փակել են Կահիրեի մի շարք փողոցներ՝ կաթվածահար անելով երթևեկությունը: Ոստիկանությունը փորձել է ցրել իսլամիստներին՝ կիրառելով արցունքաբեր գազ: Իրավապահ մարմինների հետ բախումներն ավարտվել են միայն առավոտյան:
Մուրսիի կողմնակիցները հայտարարել են, որ պատրաստ են դիմել «արտահերթ, սակայն խաղաղ միջոցների, քանի դեռ զինվորականները օրինական նախագահին չեն վերադարձրել իր պաշտոնին»:








































