«Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում այսօր տեղի ունեցավ ժամանակակից արվեստի Art Am ցուցասրահի բացման պաշտոնական արարողությունը:
«Մարդիկ շատ մտազբաղ են, և ամեն հնարավորությունը պետք է օգտագործել մարդկանց մոտեցնելու արվեստին»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց գեղանկարիչ Հասմիկ Ավետիսյանը:
«Նկարիչն անպաշտպան է, երկնային վիճակնեերում է, տարօրինակ… Երբ որ ուզում ես պրակտիկորեն քո աշխատանքները ներկայացնես և դրանք հայտնվեն մարդկանց տներում, դրա համար շատ մեծ ջանք պետք է գործադրես»,- ընդգծեց գեղանկարիչը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































