Պենտագոնի ներկայացուցիչը ռուսական ավիահարվածի հետևանքով ԴԱԻՇ-ի առաջնորդներից մեկի` Աբու Մուհամադ ալ-Ադնանիի ոչնչացման մասին ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությունն անվանել է «անհեթեթություն», հայտնում է Reuters-ը:
«ՌԴ հայտարարությունն անհեթեթություն է»,- գործակալությանը հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը, ցանկանալով մնալ անանուն:
Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչ Միշել Բալդանսը RIA Novosti-ին հայտնել էր, որ Պենտագոնը չի մեկնաբանում տեղեկատվությունն այն մասին, որ Ալ-Ադնանին ոչնչացվել է ռուսների կողմից, այլ ոչ թե ամերիկյան ավիահարվածի:











































