Ուզբեկստանի պետական հեռուստատեսությամբ ընթերցել են նախագահ Իսլամ Կարիմովի ուզբեկ ժողովրդին ուղղված շնորհավորանքը երկրի Անկախության օրվա առթիվ, հայտնում է Reuters-ը:
Ուղերձում մասնավորապես նշվում են տնտեսական և սոցիալական ոլորտներում Ուզբեկստանի ձեռքբերումները անկախության 25 տարիների ընթացքում:
«Ժամանակն ապացուցում է մեր ընտրած ճանապարհի ճշմարտացիությունը»,- ասված է նախագահի շնորհավորանքում:
Նշվում է, որ շնորհավորանքը ընթերցել են ուզբեկերեն և ռուսերեն լեզուներով:










































