«Փաստինֆո»–ի տեղեկություններով՝ օրեր առաջ Նոր-Նորքում առեղծվածային դեպք է տեղի ունեցել. տղամարդը դանակահարվել է հարևանուհու սիրեկանի կողմից:
Թե ինչ չեն կիսել տղամարդիկ, որ բանը հասել է դանակահարության, կպարզեն իրավապահները: Սակայն մեր տեղեկություններով՝ հարևանուհու սիրեկանի կողմից դանակահարվելու հետևանքով տղամարդը մարմնի տարբեր մասերում վնասվածքներ է ստացել:
Սուր գործիքով տղամարդուն հարվածել են որովայնին եւ կրծքավանդակին՝ պատճառելով առաջային պատի կտրած-պատռված արյունահոսող թափանցող վերք, լյարդի վնասվածք, ներքին արյունահոսություն, աջ նստատեղի վերևի արտաքին շրջանի պատռած-կտրած արյունահոսող վերք, կրծքավանդակի ձախ կեսի կտրած թափանցող վիրավորում՝ թոքի վնասումներով:






































