Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վավերացրել է Իսրայելի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը:
Օգոստոսի 20-ին տվյալ համաձայնագիրը հաստատել էր Թուրքիայի խորհրդարանը, և որպեսզի այն մտներ ուժի մեջ, անհրաժեշտ էր Թուրքիայի նախագահի ստորագրությունը:
Համաձայնագրով Իսրայելը 20 միլիոն դոլարի փոխհատուցում է վճարելու 2010 թվականի մայիսի 31-ին գրանցված Մավի Մարմարայի միջադեպի զոհերի ընտանիքներին: Գումարը պետք է հատկացվի 25 աշխատանքային օրում:







































