«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանը, ով ձերբակալվել է հաջակցություն «Սասնա ծռեր» խմբի՝ Սարի թաղում տեղի ունեցած երթի ժամանակ, արդեն մեկ ամիս է շարունակում է հացադուլը: Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանի դիմում էր ներկայացրել ՄԻՊ աշխատակազմ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ը զրուցեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հետ:
«Օգոստոսի 26-ին աշխատանքային օրվա ավարտին Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է ներկայացրել դիմում Ա. Ղուկասյանի հացադուլի և նրա առողջական վիճակի վերաբերյալ: Բարձրացվել էր անկախ բժշկական հետազոտություն անցկացնելու հարցը:
Քրեակատարողական վարչության ղեկավարի հետ անձամբ խոսել եմ, քննարկում է եղել, եկել ենք պայմանավորվածության, որ պետք է ապահովել Ա. Ղուկասյանի կամ Ա. Թարխանյանի նախընտրած բժշկի կողմից հետազոտությունը: Քրեակատարողական վարչությունից մեզ տեղեկացրել են, որ օգոստոսի 29-ին հետազոտություններ են իրականացվել»,- նշեց Ա. Թաթոյանը:
ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացրեց, որ միջազգային պրակտիկայում կա արհեստականորեն կերակրելու պրակտիկա, որն այլ կերպ կոչվում է հարկադիր կերակրելու ինստիտուտ. «Սա այն իրավիճակն է, երբ սահմանային իրավիճակ է ստեղծվում, և պետությունը նման ահրաժեշտություն կարող է ունենալ: Դա պետք ապացուցվի բժշկական հիմնավորումներով և պետք է բացառապես հիմնված լինի անձի գիտակցված ընտրության վրա»:
Ա. Թաթոյանը տեղեկացրեց, որ ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներն այսօր այցելել են տեսակցելու Անդրիաս Ղուկասյանին: «Առողջական վիճակի հետ կապված անհանգստանում ենք: Ամեն ինչ անում ենք, որպեսզի բացասական զարգացումներ չլինեն՝ կապված Ա. Ղուկասյանի առողջական վիճակի հետ,- նշեց Ա. Թաթոյանը,- ինքս նրան առաջարկել եմ դադարեցնել հացադուլը և պայքարել այլ մեթոդներով, նա հրաժարվել է. հացադուլը դադարեցնելը անձի իրավունքն է, և չպետք է հարկադիր որևէ բան անել»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































