Դերասաններին, որոնք հստակ չեն արտաբերում իրենց խոսքերը BBC-ի սերիալներում, հրամայվել է ավելի պարզ խոսել՝ գրում է The Daily Mail-ը:
Այդ տեղեկությունը հաստատել է կորպորացիայի ղեկավար Թոնի Հոլը:
Ինչպես հիշեցնում է թերթը, միանգամից մի քանի հեռուստատեսային նախագծեր քննադատության էին արժանացել դերասանների վատ ուղղախոսության պատճառով:
2012թ. դերասան Էդի Ռեդմեյնը քննադատության էր արժանացել «Թռչնի երգ» սերիալում ոչ հստակ արտաբերման պատճառով:








































