Երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը հայտարարել է, որ կընդմիջի կարիերան իր Revival համերգային շրջագայութան ավարտին՝ սիստեմային կարմիր գայլախտի՝ աուտոիմունային լուրջ հիվանդության դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Գոմեսը պնդում է, որ հյուրախաղերն իր մոտ առաջացրել են տագնապ և ընկճախտ, իսկ խուճապային գրոհներ սկսել են տեղի ունենալ նույնիսկ բեմում, ուստի ինքը ստիպված է եղել այս ամիս ընդհատել համերգը Սիդնեյում:
Ներկայումս հայտնի չէ՝ արդյոք տեղի կունենա՞ն Revival շրջագայության մյուս համերգները, որ պետք է տևեին մինչև այս տարվա դեկտեմբեր: Հյուրախաղերի շրջանակներում երգչուհին պետք է ելույթ ունենար Հարավային և Հյուսիսային Ամերիկայի մի շարք քաղաքներում, նաև Եվրոպայում և Ասիայում:
Գոմեսի հիվանդությունն ախտորոշել են 2013թ., այդ տարվա վերջին նա անցել է քիմիաթերապիայի կուրս:









































