Անցած հանգստյան օրերին տեղի է ունեցել MTVVMA մրցանակաբաշխությունը: Երեկոյի ընթացքում Քանյե Ուեսթը ներկայացրել է նոր տեսահոլովակ իր վերջին The Life of Pablo ալբոմից Fade երգի հիման վրա՝ հայտնում է Starslife-ը:
Երաժշտի նոր հոլովակը ստեղծվել է «Օսկարի» արժանացած 1983թ. «Պար-բռնկում» ֆիլմից ոգեշնչմամբ:
Ուեսթի տեսահոլովակի աստղը քիչ հայտնի արտիստուհի Թեյանա Թեյլորն է, որը տեսահոլովակի թողարկման հաջորդ օրը արթնացել է հայտնի դարձած: Տեսահոլովակը պայթած ռումբի ազդեցություն է ունեցել:







































