ՀԴԲ-ն ընտրողաբար կհրապարակի Հիլարի Քլինթոնի հարցաքննության փաստաթղթերը` կապված էլեկտրոնային փոստի սկանդալի հետ, հայտնում է CNN-ը:
Քլինթոնը քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ անձնական փոստը օգտագործել է 2009-2013 թվականներին պետքարտուղար եղած ժամանակ: ՀԴԲ-ն հետաքննություն է կատարել, որը ներառել է Քլինթոնի և նրա մոտ օգնականների հարցաքննությունները, և որոշել է նրա նկատմամբ քրեական մեղադրանք չառաջադրել:









































