Թուրքիան կրակի դադարեցման մասին համաձայնագիր չի կնքել Սիրիայի քրդերի հետ: Այդ մասին Reuters-ին հայտնել է սիրիացի ապստամբների շրջանակներում աղբյուրը: Նրա խոսքերով՝ ներկայումս կողմերը միայն դադար են վերցրել ռազմական գործողություններում:
Այսօր ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ թուրքական և քրդական զինված ուժերը Սիրիայում ժամանակավոր համաձայնության են եկել կրակի դադարեցման շուրջ:







































