Զիմբաբվեի ազգային պարկերի ղեկավարությունը պատրաստվում է հեռացնել երկրի տարածքում 700 ռնգեղջյուրների եղջյուրներ, որպեսզի կենդանիներին պաշտպանեն որսագողերից: Այդ մասին հինգշաբթի հայտնել է վայրի բնության պաշտպանության Aware հիմնադրամը:
«Մենք ցանկանում ենք որսագողերին հասկացնել, որ նրանք Զիմբաբվե գալու դեպքում չեն ստանա այն, ինչ ակնկալում են։ Եղջյուրները կհեռացվեն բոլոր ռնգեղջյուրներից»,- հայտարարել է Aware հիմնադրամի տնօրեն Լիզա Մարաբինին:
Նրա խոսքերով` մեկ եղջյուրի հեռացումը կարժենա 1.2 հազար դոլար: Վայրի բնության պետական զբոսայգիներում կա ընդհանուր 100 ռնգեղջյուր, մնացածը գտնվում են մասնավոր արգելանոցներում: