Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց, որ հուլիսյան իրադարձություններից հետո այցելել է Սարի թաղ և բնակիչներին խոստացել ամբողջությամբ փոխհատուցել այդ իրադարձությունների ընթացքում հասցված վնասները: «Ըստ մեր գույքագրված տվյալների՝ մենք ամբողջությամբ վերականգնել ենք վնասները, որոնք առաջացել են հունիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի արդյունքում»,- նշեց քաղաքապետը և հավելեց, որ եթե կան բացթողումներ, իրենք պատրաստ են քննարկել , և եթե այդ դեպքերի շրջանակներում են առաջացել վնասները, ամբողջությամբ վերականգնել:
Քաղաքապետը տեղեկացրեց նաև, որ Երևան համայնքի բյուջեից գումար չի տրամադրվել, վերականգնման աշխատանքները վարչական շրջանի աշխատակազմի և որոշ գործարարների միջոցով են իրականացվել:
Մանրամասները՝ տեսանյութում:











































