Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերը Ջերաբլուսը ԴԱԻՇ-ից «մաքրելու» գործողության ժամանակ բախվել են Սիրիայի քրդերի (PYD) մոտ ունեցած զենքին, ինչը շփոթության մեջ է գցել նրանց:
Մասնավորապես, Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողության ժամանակ PYD-ը, որին թուրքական կողմը համարում է PKK-ի սիրիական թև, հրթիռներով հարվածել է Թուրքիայի զինված ուժերին պատկանող երկու տանկի, որի հետևանքով զոհվել է 1 և վիրավորվել 3 զինծառայող:
Ընդգծվում է, որ տանկերից մեկին հարվածել են Kornet տիպի լազերային ուղղորդմամբ հրթիռով, իսկ երկրորդին՝ Milan տիպի հակատանկային հրթիռով: Ընդգծվում է, որ այդ հրթիռներն արտադրում են ՆԱՏՕ-ի գծով Թուրքիայի դաշնակիցներն ու բարեկամ երկրները:
Այժմ Թուրքիան մտադիր է հարցով դիմել իր դաշնակիցներին՝ պարզելու համար, թե ինչպես է թուրքական տանկերի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքը հայտնվել PYD-ի ձեռքում:









































