ԱՄՆ նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Բեն Ռոդսը հայտարարել է, որ Սիրիայում հրադադարի հաստատման հնարավորությունները կրճատվում են: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մեր ազդանշանը Ռուսաստանին պետք է լինի այսպիսին. «հնարավորությունների պատուհանը» փակվում է: Մենք պետք է տեսնենք՝ կկարողանա՞ն արդյոք նրանք հասնել իսկական համաձայնության և պահպանել այն»,- ասել է Ռոդսը:








































