Monday, 08 06 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ

Պոդոլսկի վթարի պատճառը «Կամազի» անսարքությունն էր. պնդում են Հարությունյանի փաստաբանները

Պաշտպանական կողմը չի բողոքարկելու Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանի նկատմամբ կայացրած՝ Մոսկվայի Տվերի դատարանի որոշումը: Հարությունյանը մեղադրվում է ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ, որի հետևանքով «Նոր Մոսկվա» տարածքում զոհվել է ավտոբուսի 18 ուղևոր՝ հաղորդում է ITAR-TASS-ը:

«Խափանման միջոցը չափազանց խիստ ենք համարում, սակայն նա արտասահմանյան պետության քաղաքացի է, Ռուսաստանում մշտական բնակության վայր չունի, այդ պատճառով մենք հույս չունենք, թե նրան ազատ կարձակեն»,- ասել է Հարությունյանի փաստաբաններից մեկը դատական նիստի ավարտից հետո:

Փաստաբանները նշել են, որ Հարությունյանի վարած «Կամազի» շահագործումն արգելված է եղել:

«Տվյալ տրանսպորտային միջոցը հավաքված է եղել երեք տարբեր ավտոմեքենաներից, այն արգելված է եղել շահագործել, սակայն դրա սեփականատեր ընկերությունը Հարությունյանին հանձնարարել է հենց այդ ավտոմեքենայով տանել խճաքարը: Իսկ վարորդի պարտականությունների մեջ չի մտել հետևել մեքենայի տեխնիկական վիճակին՝ դրանով պետք է զբաղվեր ընկերության ղեկավարությունը»,- հայտարարել է փաստաբան Չաբանովը և հավելել, որ վթարի պատճառը կարող էր լինել արգելակների խափանումը:

Փաստաբանը նշել է, որ առաջիկա երկու ամիսներին պաշտպանական կողմը մտադիր է զբաղվել տվյալ վարկածն ապացուցելով, ինչպես նաև գտնել այն ընկերությանը, որտեղ աշխատել է Հարությունյանը:

Չաբանովի խոսքով՝ Հարությունյանը չի կարողանում ասել, թե ինչ ընկերությունում է աշխատել, առանց այդ էլ շատ հարցեր են ծագում՝ ում է պատկանել ավտոմեքենան, որը, ինչպես պարզվել է, հաշվառումից հանված է, և ինչ հիմունքով է այն շահագործման ենթարկվել:

Փաստաբանը նշել է՝ կասկածներ կան, որ խոսքը «Ստրոյավտոսերվիս» ընկերության մասին է:

«Մենք արդեն սկսել ենք ստուգել դա, այժմ պարզում ենք ամեն ինչ»,- ասել է Չաբանովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում