Ավստրալիայում բանտից փախած Էմի Շարփը պահանջել է փոխել իր լուսանկարը, որը 7 News Sydney հեռուստաալիքը հրապարակել է Facebook-ում՝ նրան որոնելու հայտարարության մեջ:
Հրապարակման մեջ հեռուստաալիքը հայտնել է, որ ոստիկանությունը փնտրում է 18-ամյա Շարփին, որը փախել է ուղղիչ հաստատությունից: Նրա արտաքինի և հատուկ նշանների նակարագրություններին կից հրապարակվել է հավանաբար բանտում արված լուսանկարը:
Հրապարակումը տեսել է նաև փախստականն ինքը, որը 7 News Sydney-ին խնդրել է լուսանկարը փոխել ավելի հաջողվածով և նույնիսկ առաջարկել է իր տարբերակը: «Խնդրում եմ, օգտագործեք սա, շնորհակալություն: Անկեղծորեն՝ ձեր Էմի Շարփ»,- գրել է նա: Շարփի հայտարարությունը ավելի քան 62 հազար լայք և 10 հազար մեկնաբանություն է հավաքել:













































