Ջոհար Ցարնաևի պաշտպանությամբ կարող է զբաղվել նաև փաստաբան Դևիդ Բրաքը, ով մասնագիտացել է այն դատապարտյալների գծով, որոնց մահապատիժ է սպառնում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Այս մասին միջնորդագիրը ուղարկվել է Բոստոն հուլիսի 15-ին՝ Ցարնաևի ներկայիս փաստաբանի կողմից:
Բրաքը նման գործերով է զբաղվում արդեն 30 տարուց ավելի:
Ներկայումս Ջոհար Ցարնաևի պաշտպանությամբ 4 փաստաբան է զբաղվում և բոստոնցի իրավաբան Միրիամ Քոնրադը:









































