ԱՄՆ իշխանությունները Սիրիայի ղեկավարությունից պահանջում են թույլ տալ խաղաղ քաղաքացիներին լքել ռազմական գործողությունների գոտիները, հաղորդում է ITAR-TASS-ը: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյն Փսաքին:
«Մենք խորապես անհանգստացած ենք այն բանով, որ Դամասկոսի մերձակայքում, ինչպես նաև Հոմս և Հալեպ քաղաքներում խաղաղ քաղաքացիները հայտնվել են ռազմական գործողությունների թակարդում: Մենք Սիրիայի կառավարությանը կոչ ենք անում ապահովել քաղաքացիների պաշտպանությունը և թույլ տալ նրանց անհապաղ լքել հակամարտության գոտիները»,- ասել է Փսաքին:
Նա նաև անհանգստություն է հայտնել Սիրիա «օտարերկրյա գրոհայինների հոսքի հետ կապված»:









































