Ռուսաստանը Թուրքիայից երաշխիք է ստացել օդանավակայաններում անվտանգության միջոցառումների վերաբերյալ՝ ներառյալ ուժեղացված զննումը: Այդ մասին «Ռոսիա 1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, գրում է RIA Novosti-ն:
«Մեր թուրք գործընկերներից մենք երաշխիք ենք ստացել Թուրքիայի օդանավակայաններում անվտանգության միջոցառումների ուժեղացման վերաբերյալ»,- ասել է Սոկոլովը:
Նախարարը հավելել է, որ դա կներառի նաև ուղևորաբեռների և անձամբ ուղևորների ուժեղացված զննումը, ինչպես նաև վերահսկողությունը թռիչքուղու հրապարակում, ռուսական ինքնաթիռներին մոտեցող ուղեբեռի և վառելիքի նկատմամբ:









































