Մինչև այս շաբաթվա վերջ Երևանի քաղաքապետարանը որոշում կընդունի ու կհայտարարի, թե որքան է թանկանալու ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը: Ամենայն հավանականությամբ, այդ փոփոխությունը կլինի 50 տոկոսով:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու հավելում, ոչ միկրոավտոբուսների և ավտոբուսների գործող 100 դրամ սակագինը կդաոնա 150 դրամ: Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը թերթի հետ զրույցում փոխանցել է, որ ներքաղաքային երթուղիները սպասարկող տարբեր տնտեսվարողներ ուղեվարձի թանկացման վերաբերյալ քաղաքապետարան ներկայացրած իրենց հայտերում առաջարկել են ուղևորափոխադրումների գինը սահմանել 160-200 դրամ:
Քաղաքային իշխանությունները, սակայն, մերժում են 100 տոկոսանոց թանկացումը:
«Հավանական է, որ դա կլինի 50 տոկոսով»,-ասել է Արթուր Գևորգյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:








































