«Հակական ժամանակ» օրաթերթին հայտնի է դարձել, որ երեկ առավոտյան Ազգային անվտանգության ծառայություն է հրավիրվել արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը: Նրանից, սակայն, մեկնաբանություն ստանալ չի հաջողվել:
ԱԱԾ թերթի աղբյուրները հայտնել են, որ փողերի լվացման աղմկոտ գործի նախաքննությունը, որով Օսկանյանն անցնում է որպես մեղադրյալ, ավարտվել Է: ԱԱԾ մամուլի խոսնակը տեղեկությունը պաշտոնապես չի հաստատել:
Ըստ թերթի տեղեկությունների, ԱԱԾ-ն այդ մասին պաշտոնապես կհայտարարի առաջիկայում:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:






































