Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը մեկնաբանել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելի այն խոսքերը, որ չի կարծում, թե մոտ ապագայում հնարավոր կլինի Թուրքիային տեսնել ԵՄ կազմում:
Գաբրիելը հայտարարել էր, որ ԵՄ-ն, որը ներկայումս կորցնում է իր հիմնական անդամներից մեկին՝ Մեծ Բրիտանիային, այնպիսի վիճակում չէ, որպեսզի Թուրքիային ընդունի իր կազմ:
Չելիքը հայտարարել է, որ դա ԵՄ դիրքորոշումը չէ, և որ նման հայտարարությունները «սպառնում» են ապագա միությանը: «Հայտարարությունները հենված չեն օբյեկտիվ չափանիշների վրա, չեն կարող արտացոլել Թուրքիայի հանդեպ ԵՄ դիրքորոշումը:
Այդ կարծիքը եվրոֆոբիայի դրսևորում է: Նրանք ԵՄ-ն լուրջ սպառնալիքի տակ են դնում ապագայում: ԵՄ-ն նախ պետք է առողջ գնահատական տա բուն միությունում տիրող իրավիճակին, որտեղ առկա է խտրականություն, այլատյացություն ու իսլամատյացություն»,- ասել է նա:










































