Կուբայից մեկնած 2 տոննա դեղամիջոցներով ինքնաթիռը վայրէջք է կատարել Դամասկոսի միջազգային օդանավակայանում: Այս մասին հայտնել է սիրիական SANA գործակալությունը:
Հավանան բժշկական պատրաստուկներով բեռը Դամասկոսին է հանձնել Սիրիայի հանդեպ իր արտաքին պարտքի հաշվին: Դեղամիջոցների մատակարարում սկսելու վերաբերյալ երկու պետությունների միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել ապրիլին:
Գործակալության տվյալներով՝ առաջիկայում Սիրիա կուղարկվեն համանման բեռով ևս մի քանի ինքնաթիռներ։







































