«Վեսթ Հեմ»-ի դեմ խաղում դուբլ ձևակերպելուց հետո «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը շնորհակալություն է հայտնել «քաղաքայիններ»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային:
«Այն, ինչ կատարվում է ինձ հետ, մեկ բառով կարելի է անվանել վերածնունդ: Առաջին մրցաշրջանս «Սիթի»-ում բարդ ստացվեց, սակայն Գվարդիոլան շատ բան փոխեց թիմում:
Պելեգրինիի մասին որևէ վատ բան ասել չեմ կարող, բայց Գվարդիոլան վստահում է ինձ: Շնորհակալ եմ` վստահության համար»,- Sky Sports-ը մեջբերում է Ստերլինգի խոսքերը:









































