Apple ընկերությունը նորացված օպերացիոն համակարգ՝ Apple iOS 9.3.5 է թողարկել շարժական սարքերի համար, որպեսզի վերացնի նախկինում անհայտ այն երեք խոցելիությունները, որոնք կարող էին օգտագործվել iPhone սմարթֆոնների տերերին լրտեսելու համար: Այդ մասին ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Չարագործները կարող էին խոցելիությունների միջոցով զանգերը և հաղորդագրությունները գրանցել WhatsApp և Viber մեսենջերներում և վերահսկել սարքի տիրոջ գտնվելու վայրն ու տեղաշարժը՝ փոխանցում է Interfax-ը։











































