Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Ադրբեջանում չի թողարկվել ընդդիմադիր «Ազադլըղ» («Ազատություն») թերթի համարը, ինչը կապված է թերթի ֆինանսական խնդիրների կտրուկ վատթարացման հետ: Այդ մասին լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Ռահիմ Հաջիևը:
«Մենք պարտքեր ունենք, սակայն օգոստոսի 30-ին թերթը վերստին լույս կտեսնի:
Թերթի հետագա հրատարակումը, սակայն, հարցականի տակ է, քանի որ թերթի ֆինանսական վիճակը չափազանց ծանր է»,- ասել է նա:









































