Georgia Online-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այսօր պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:
Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, նա հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի և արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեի հետ:
Այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են երկկողմ ու բազմակողմ ձևաչափով Վրաստանի ու Ադրբեջանի համագործակցության հարցերը:
Այցի շրջանակներում Մամեդյարովը հարգանքի տուրք կմատուցի Վրաստանի տարածքային ամբողջականության համար ընկածների հիշատակին:










































