Շնաձուկը հարձակվել է սերֆինգով զբաղվող 15-ամյա աղջկա վրա ֆրանսիական Ռեյունոն կղզու ափամերձ հատվածում՝ հաղորդում են տեղի լրատվամիջոցները:
Ըստ Ռեյունոնի հեռուստատեսության տվյալների՝ ողբերգությունը տեղի է ունեցել Սեն Փոլում, երբ աղջիկը սերֆինգով էր զբաղվում: Ոչ ոք չի հասցրել աղջկան օգնության հասնել:
Շնաձկան վերջին դեպքը գրանցվել է Ռեյունոնում, երբ զոհվել էր 36-ամյա սերֆինգիստը, ով կղզում մեղրամիսն էր անցկացնում:








































