NASA-ն ավարտել է Մարսի վրա կյանքի նմանակման՝ մեկ տարի տևած փորձը, հայտնում է BBC-ն: 6 գիտնականների խումբը ապրել է Հավայներում՝ այնպիսի պայմաններում, որոնցում մարդիկ, գիտնականների սպասումներով, կապրեն Մարսի վրա:
2015 թ. օգոստոսի 29-ին խումբը եղել է գրեթե լիակատար մեկուսացման մեջ: 6 մարդ ապրել է փոքր գմբեթանման տարածքում առանց թարմ օդի, թարմ սննդի և ինչ-որ կերպ մեկուսանալու հնարավորության: Սննդամթերքներից ունեցել են հիմնականում պահածոներ:
Փորձի մասնակիցները կարողացել են փողոց դուրս գալ միայն հատուկ կոստյումներով:
Գիտնականները կարծում են, որ մոտավորապես այդպես կապրեն տիեզերագնացները, որոնք Մարս կթռչեն: Նրանց գնահատմամբ՝ առաքելությունը կարող է տևել 1-3 տարի:
Գիտափորձի նպատակն է իմանալ՝ ինչպես է մարդն իրեն զգում նման պայմաններում:












































