2013-ի առաջին կես տարվա ընթացքում աշխարհում ծովահենների հարձակումների թիվը զգալի նվազել է, միաժամանակ Գվինեյան ծոցում նավագնացության անվտանգությունը շարունակում է լարված մնալ՝ նշվում է Միջազգային ծովային բյուրոյի կայքում:
Ըստ բյուրոյի տվյալների՝ ընթացիկ տարվա վեց ամիսների ընթացքում գրանցվել է 138 հարձակում այն դեպքում, երբ 2012-ին նույն ժամանակահատվածում հարձակումների թիվը կազմել է 117: Ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում գրավվել է ընդամենը յոթ նավ և գերեվարվել 127 նավաստի: Անցած տարվա նույն ժամանակահատվածում ծովահենները գրավել են 20 նավեր և գերեվարել անձնակազմի 334 անդամների:
Նավագնացության անվտանգության բարելավում է նկատվում Սոմալիում, որտեղ այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է հարձակումների ընդամենը ութ դեպք՝ սկսած 2006-ից: Համաձայն բյուրոյի տվյալների՝ ծովահենների ակտիվության նվազեցման պատճառ են հանդիսացել միջազգային ուժերի արդյունավետ գործողությունները:









































