Մադրիդի «Ռեալ»-ի մարզիչ Այտոր Կարանկան երկկողմանի համաձայնությամբ լուծարեց «արքայական ակումբ»-ի հետ ստորագրած իր պայմանագիրը: Այդ մասին է հայտնում Marca-ն:
39-ամյա մասնագետն իսպանական գրանդի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օգնականն էր: Գլխավոր մարզչի օգնականի պարտականությունները Կարանկան կատարել է 3 մրցաշրջանների ընթացքում:
Ձևավորելով նոր մարզչական շտաբը, ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ակնարկել է, որ չի զգում իսպանացի մասնագետի օգնության կարիքը:
«Ռեալ»-ի և «Ատլետիկ»-ի նախկին ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չեն հրապարակվում:







































