Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը` նախագահությամբ Արթուր Ադամյանի, քննում է Վարդենիսի շրջանում հայտնի Խլոյան ազգանվանատերերից մեկի` Էդգար Վանուշի Խլոյանի վերաբերյալ քրեական գործը:
Ընտրական գործընթացներում իրենց ակտիվությամբ աչքի ընկնող ընտանիքի 30-ամյա զավակը` Էդգարը, ինչ-ինչ խնդիրներ է ունենում Ունիվերսալ վարկային կազմակերպության գործադիր տնօրեն Արայիկ Պապիկյանի հետ և որոշում հարցը իր մեթոդներով լուծել: 2012թ-ի հոկտեմբերի 16-ին, ժամը 20-ի սահմաններում, վերցնում է իր «Ռեք» տեսակի 9մմ տրամաչափի գազային ատրճանակը և իր ավտոմեքենայով գնում Էջմիածին քաղաք` «ԷԿԼՕՖ» ՈՒՎԿ գրասենյակ: Այնտեղ` հենց շենքի դիմացից, զենքի սպառնալիքով բացահայտ առևանգում է կազմակերպության գործադիր տնօրեն Էդգար Պապիկյանին և նստեցնելով մեքենան` տանում իր հետ:
Սակայն զարմանալի է, որ հետագայում զենքով մարդ առևանգող Էդգարի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել, բայց նա մեղադրվում է ապօրինի զենք կրելու /235հոդ. 4-րդ մաս/ և զենքի գործադրմամբ մարդուն առևանգելու մեջ /131հոդ. 2-րդ մասի 3-րդ կետ/: Այս հոդվածը նախատեսում է 4-8 տարի ազատազրկում:







































