Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մտադիր է այցելել Իտալիայի երկրաշարժից տուժած շրջաններ, հայտնում է RIA Novosti-ն:
«Հենց դա հնարավոր լինի, ես նույնպես կգամ ձեզ մոտ, որպեսզի անձամբ բերեմ հավատի սփոփանք և քրիստոնեական հույսի աջակցություն»,- հայտարարել է պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ:
«Եվս մեկ անգամ ասում եմ թանկագին բնակիչներին, որ Եկեղեցին կիսում է նրանց տառապանքները և նրանց մտահոգվածությունները, աղոթում է մահացածների և կենդանի մնացածների համար»,- ընդգծել է նա:








































