Իսպանիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը, հավանաբար, Անգլիայի Պրեմիեր Լիգա կվերադառնա:
Ֆուտբոլիստը ցանկանում է բավականաչափ խաղային ժամանակ ստանալ, ինչի պատճառով էլ պատրաստ է լքել իր ներկայիս ակումբը:
Շրջանառվող լուրերի համաձայն` և´«Մանչեսթեր Յունայթեդ»-ը, և´ «Արսենալ»-ը պատրաստ են 40 մլն եվրո վճարել Ֆաբրեգասի տրանսֆերի դիմաց:
Իսպանիայի առաջնության նախորդ մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանը 11 գոլ է խփել` 32 հանդիպումներում:









































