Saturday, 04 07 2026
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել

«… տղերք կան, որ ես ադալժենի եմ անում, որ գնամ հասնեմ տուն». զինվորի «քֆուրը» ավարտվել է սպանության փորձով

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Վլադիմիր Դավոյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ:

20-ամյա Վլադիմիրը պարտադիր ժամկետային զինծառայող էր: Նա կալանքի տակ է 2015 թվականի փետրվարի 17-ից՝ սպանության փորձի մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի փետրվարի 15-ին, ժամը 13-ն անց 30-ի սահմաններում՝ հանգիստ հերթափոխի ժամանակ, շարքային Վլադիմիրը գետնատնակում վիճաբանության մեջ է մտել նույն դիրքում մարտական հերթապահության մեջ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Մանուկ Ղազարյանի հետ: Մանուկը հայհոյել է, Վլադիմիրը ձեռքով հարվածել է նրա դեմքին ու ինքն էլ է հայհոյել, ապա «վրեժ լուծելու շարժառիթով սպանություն կատարելու դիտավորությամբ զինաբուրգից վերցրել է իրեն ամրակցված դիպուկահարի հրացանը, ամրացրել է զրահաբաճկոնում պահվող տասը փամփուշտներով պահեստատուփը, լիցքավորել է զենքը ու Մանուկին կյանքից զրկելու դիտավորությամբ ցանկացել է կրակոցներ արձակել նրա ուղղությամբ, բայց իր գործողություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ միջամտել են մյուս զինվորները, ովքեր փոխել են զենքի փողի ուղղությունը: Վլադիմիրի արձակած կրակոցները դիպել են գետնատնակի մահճակալին, հետո նաև՝ պատին»:

Մանուկ Ղազարյանը տուժողի կարգավիճակի հետ միասին առաջին ատյանի դատարանում ունեցել է նաև ամբաստանյալի կարգավիճակ: Նա մեղադրվել է ծառայակցի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու, զինվորների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 1-ին մասով:
Առաջին ատյանի դատարանում Վլադիմիր Դավոյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ դեպքի օրը՝ հանգստի ժամին, դիրքի ավագն ասել է, թե փորձնական «տագնապ» պիտի անցկացնեն: Մանուկ Ղազարյանն ասել է, թե չի մասնակցելու, քանի որ… հոգնած է:

Ինքը նրան ասել է. «Մարդ կա՞, որ բան ես ասում, չի անում»:

Մանուկը հայհոյանքով կատակ է արել, ինքը նույն կատակով պատասխանել է ու ասել է, որ նա չշարունակի:

Բայց իր ու Մանուկի միջև խոսակցություն է ծավալվել նախկին մի միջադեպի վերաբերյալ: Ինքը Մանուկին ասել է. «Հաշվի էս խոսակցությունը քեզ ադալժենի եմ անում, կիջնենք զորամաս, կխոսանք էդ թեմայով»:

Մանուկը պատասխանել է հայհոյանքով ու ասել է. «… տղերք էլ կան, որ ես եմ ադալժենի անում, որ գնամ հասնեմ տուն»:

Ինքը Մանուկի ասածից չի վիրավորվել, այն որպես անձնական վիրավորանք չի ընդունել, բայց նրան կարգի հրավիրելու համար ցանկացել է հարվածել, միայն թե ձեռքը Մանուկին չի դիպել: Համածառայողները բաժանել են իրենց: Մանուկին դուրս են բերել գետնատնակից:

Ինքը գնացել է հետևից, որ հարվածի Մանուկին, բայց իրեն չեն թողել: Մանուկը կրկնել է. «Հորս արև, ես քո հետ չեմ եղել»:

Ինքը գետնատնակում վերցրել է իրեն ամրակցված դիպուկահարի զենքը, ամրացրել է պահեստատուփը, բայց որևէ քայլ չի արել: Համածառայող Վահեն հետևից մոտեցել է իրեն, բռնել է զենքից ու պահանջել է բաց թողնել:

Ինքը պահանջել է, որ Վահեն թողնի զենքը, Վահեն էլ ասել է, որ այդ ամենը ի՛ր համար է անում: Նա իրեն հրելով՝ տարել-նստեցրել է մահճակալին, զենքը քաշել է, բայց ինքը զենքը բաց չի թողել: Իրենց են մոտեցել համածառայողները, փորձել են վերցնել զենքը: Ինքն ասել է. «Դե որ ուզում եք զենքը խլել ձեռքիցս…» ու լիցքավորել է զենքը և կրակոց է արձակել:

Կրակոցը դիպել է պատին: Հետո մոտեցել է Արթուրը, նույնպես ցանկացել է զենքը վերցնել իր ձեռքից: Արձակվել է երկրորդ կրակոցը, դա եղել է պատահաբար:

Դրանից հետո ինքը բաց է թողել զենքը: Համածառայողները վերցրել են հրացանը, դրսում լիցքաթափել են:

Ինքը նյարդային վիճակից դողում էր ու ասում. «Մամ ջան, կներես»: Հետո ինքը զանգել է վաշտի հրամանատարին, ասել է, որ նա գա իրենց մարտական դիրք: Եկել են գումարտակի շտաբի պետը, գումարտակի հրամանատարը: Ինքն ասել է, թե այդ ամենը արել է միայն Մանուկին վախեցնելու համար:

Հետո իրենք գնացել են հրամանատարական դիտակետ, ճանապարհին ինքն ու Մանուկը ներողություն են խնդրել միմյանցից: Ինքը սպաներին ասել է, որ չի ցանկացել սպանել Մանուկին, եթե ցանկանար, ոչ ոք իրեն չէր կարողանա խանգարել:

Մինչև դեպքը ինքն ու Մանուկը ոչ մի խնդիր չեն ունեցել: Ինքը զենքը բաց չի թողել, որ համածառայողներին ապացուցի՝ եթե ինքը չցանկանա, զենքը իրենից չեն կարող խլել:

Նախաքննության ժամանակ Վլադիմիրն ասել է, թե վիրավորվել է Մանուկի հայհոյախոսությունից: Իր արժանապատվությունը ստորացվել է: Մյուս համածառայողները ներկա էին, դրանից ինքն ավելի էր վիրավորված զգում իրեն: Ինքը ցանկացել է, որ ինչ-որ մեկը տեսնի իր կողմից զենքը լիցքավորելը, բարձր տոնով ասի, որ ինքը չլիցքավորի, Մանուկը դա լսի ու վախենա:

Մանուկ Ղազարյանն իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, թե իր ու Վլադիմիրի միջև խոսակցություն է սկսվել, ինքը հայհոյել է ուրիշի հասցեին, բայց Վլադիմիրը կարծել է, թե իրեն է հայհոյում:

Ինքն ասել է. «… տղեքին կուլ եմ գնում, որ գնամ տուն հասնեմ»: Հետո ինքը գնացել է հարևան դիրքից ծխախոտ բերելու, կրակոց է լսել, բայց հեռու էր, չի տեսել կրակոցի, ինչպես նաև Վլադիմիրի կողմից զենքը վերցնելու պահը: Իր կարծիքով՝ Վլադիմիրը չի ցանկացել իրեն սպանել: Միջադեպից հետո ինքն ու Վլադիմիրը լիցքավորված զենքով, իրար հետևից քայլելով՝ գնացել են հրամանատարական դիտակետ, եթե Վլադիմիրը ցանկանար իրեն սպանել, դրա հնարավորությունը ուներ:

Մանուկն ասել է, թե նախաքննական ցուցմունքի ժամանակ շփոթված է եղել, դրա համար է հայտնել, որ կրակոցի պահին ինքը գետնատնակում է եղել…

Դատարանը հաստատված է գնահատել Վլադիմիր Դավոյանին ու Մանուկ Ղազարյանին առաջադրված մեղադրանքները:

Որպես Վլադիմիր Դավոյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք՝ հաշվի է առնվել Մանուկ Ղազարյանի վարքագծի հակաօրինականությունը՝ հայհոյանք տալը, որով պայմանավորվել է հանցագործության կատարումը:

Վլադիմիր Դավոյանը մեղավոր է ճանաչվել սպանության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 8 տարի ազատազրկման:

Մանուկ Ղազարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 3 ամիս ազատազրկման: Այս պատժին գումարվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թվականի փետրվարի 12-ի դատավճռով նշանակված պատիժը՝ 3 ամիս կարգապահական գումարտակում պահելը, ու վերջնական պատիժ է սահմանվել 6 ամիս ազատազրկումը: Մանուկ Ղազարյանի նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

Այս դատավճիռը բողոքարկվել էր միայն Վլադիմիր Դավոյանի մասով: Մանուկ Ղազարյանը դատավճիռը չէր բողոքարկել: Նրա մասով դատավճիռը մտել է ուժի մեջ:

Վլադիմիր Դավոյանի շահերի պաշտպանը վերաքննիչ բողոքում խնդրել էր դադարեցնել իր պաշտպանյալի քրեական հետապնդումը: Վերաքննիչ բողոք էր բերել նաև ամբաստանյալ Վլադիմիր Դավոյանը: Նա նշել էր, թե սպանելու դիտավորություն չի ունեցել: Հնարավոր է՝ իր արարքում եղել են զինվորների փոխհարաբերությունների կանոնների խախտման հատկանիշներ, բայց ոչ՝ սպանության փորձի: Բացի այդ, ըստ ամբաստանյալի, ընդհանուր իրավասության դատարանը հաշվի չի առել իր պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող բոլոր հանգամանքները:

Վլադիմիր Դավոյանը վերաքննիչ դատարանի դահլիճ մտավ երկու անգամ, երկու անգամն էլ խաչակնքեց, հետո նոր նստեց ամբաստանյալի տեղում:

Նիստին ներկա էր նաև տուժող Մանուկ Ղազարյանը, ով Վլադիմիրի շահերի պաշտպանի հարցերին պատասխանեց, թե ինքը չի տեսել՝ ինչպես է Վլադիմիրը զենք վերցրել, ինքը գտնվել է Վլադիմիրի տեսադաշտից դուրս,Վլադիմիրն իրեն տեսնել, իր վրա կրակել չէր կարող: Բացի այդ, ըստ Մանուկի, Վլադիմիրը ֆիզիկապես շատ ուժեղ է՝ իր իմանալով, եթե նա չցանկանար զենքը հանձնել, նրանից ոչ ոք զենքը վերցնել չէր կարող:

Տուժող Մանուկը պաշտպանի հարցերին պատասխանելիս հանկարծ ընդհատեց խոսքը ու, դատարանին դիմելով, խնդրեց. «Ներեցեք, թույլ կտա՞ք Վլադիմիրին բարևեմ: Որովհետև նա իմ ընկերն է…»: Տուժող-նախկին ամբաստանյալ Մանուկ Ղազարյանի խնդրանքը զարմացրեց ու զայրացրեց դատարանին՝ դատական նիստի ժամանակ նման խնդրանքով դատարանին դիմելը արտառոց էր:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Վլադիմիր Դավոյանի և նրա շահերի պաշտպանի վերաքննիչ բողոքները: Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 8 տարի ազատազրկումով, թողնվեց անփոփոխ:

Դատարանի որոշման հրապարակումից հետո Վլադիմիր Դավոյանը զույգ բռունցքները վրդովված խփեց սեղանին: Իսկ դահլիճում ներկա իր հարազատներին, արտասվող մորը սիրտ տվեց՝ ասելով. «Բան չկա, սա դեռ վերջը չի…»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում