Իտալիայի կրթության նախարար Դարիո Ֆրանչեսկինին կիրակի օրը թանգարաններ այցելելու կոչ է արել Իտալիայի բոլոր քաղաքացիներին: Այդ քայլով նրանք ցույց կտան իրենց համերաշխությունը երկրաշարժից տուժած քաղաքների բնակչությանը: Կիրակնօրյա այցելություններից գոյացած գումարը կփոխանցվի ավերված քաղաքների վերականգնման ֆոնդին, գրում է BBC-ն:
Ֆրանչեսկինիի խոսքերով՝ մշակութային և պատմական նշանակության 293 շինություն կամ ամբողջովին ավերվել են, կամ էլ լուրջ վնասվել: Դրանցից շատեը եկեղեցիներ են: Բացի դրանից, Իտալիայի եկեղեցիներ այցելած քաղաքացիների նվիրատվությունները նույնպես կհատկացվեն տուժած տարածաշրջանի վերականգնմանը:









































