Dachis Group խորհրդատվական ընկերությունը, որը աշխատում է սոցիալական մեդիայի ոլորտում, կազմել է սոցցանցերում ամենաազդեցիկ նորաձև բրենդների վարկանիշային աղյուսակը, հայտնում է korrespondent.net-ը:
Ցուցակը կազմելիս գնահատվել են 60 հայտնի բրենդները ու նրանց ներկայությունը սոցցանցերում այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են բաժանորդները, դրանց մեջբերումները, փոխազդեցությունը և այլն: Արդյունքում՝ ընտրվել է ամենաազդեցիկ բրենդների թոփ 15-յակը:
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհում կանացի ներքնազգեստ վաճառող Victoria’s Secret ընկերությունը: Դրա ցուցանիշներն են՝ Facebook-ում՝ 22,635,107, Instagram-ում՝ 2,171,801, Twitter-ում՝ 2,377,726:
Երկրորդ տեղում պերճանքի իրեր արտադրող բրիտանական Burberry բրենդն է (Facebook-ում՝ 15,480,163, Instagram-ում՝ 872,635, Twitter-ում՝ 1,966,993), 3-րդ տեղում շվեդական H&M-ն է (Facebook-ում՝ 15,115,223, Instagram-ում՝ 869,022, Twitter-ում՝ 2,270,270):
4-րդ հորիզոնականում հայտնվել է լյուքս դասի ևս մեկ ներկայացուցիչ՝ Louis Vuitton ֆրանսիական նորաձևության տունը (Facebook՝ 1,132,388, Instagram՝ 14,292,047, Twitter՝ 545,690), իսկ 5-յակը եզրափակում է ամերիկյան FOREVER 21-ը (Facebook՝ 8,309,777, Instagram՝ 1,474,190, Twitter՝ 1,119,607):
Ամենահայտնի 15 նորաձև բրենդների վարկանիշային աղյուսակ են մտել Vans, Michael Kors, Gucci, Dolce & Gabbana, Dior, Old Navy, Polo Ralph Lauren, Roberto Cavalli, Coach ու Gap բրենդները:








































