Պամպլոնայում (Իսպանիա) Սան-Ֆերմին փառատոնի ժամանակ ցուլը հարվածել է միջոցառման մասնակիցներից մեկին: Արդյունքում ավստրալացի զբոսաշրջիկ կինը ստացել է թոքի վնասվածք և կողոսկրերի կոտրվածք, հաղորդում է The Sun-ը:
Առկա տեղեկատվության համաձայն՝ միջոցառման մասնակիցը հոսպիտալացվել է ծանր վիճակում: Չի հստակեցվում, թե նա երբ դուրս կգրվի հիվանդանոցից: Բացի ավստրալուհուց, մրցավազքի ժամանակ տուժել են նաև երեք իսպանացի և մեկ ամերիկացի:
Շաբաթ օրը ցուլերի հետ մրցավազքից հետո հոսպիտալացվել է 23 մարդ:
2013թ. Սան-Ֆերմինը տեղի է ունեցել հուլիսի 5-14-ը: փառատոնի ընթացքում տուժել է ավելի քան 50 մարդ:
Փառատոնի ժամանակ Իսպանիայի հյուսիսում ցլերին բաց են թողնում, որպեսզի նրանք փողոցով վազեն ներքև՝ հասնելով հարթակին, այդ տարածությունը կազմում է 850 մ: Ճանապարհին մարդիկ փախչում են ցլերից, նրանցից շատերը վնասվածքներ են ստանում կենդանիների հետ բախվելուց հետո:









































