Ֆլորենցիայի պատմության թանգարանում մոտակա 3 երեքշաբթի օրերին կներկայացնեն հեծանվի ստեղծման պատմությունը՝ գրում է Euromag-ը:
Pedalando nel passato ցուցադրությունը («Հեծանվով՝ անցյալ») բաց կլինի հուլիսի 16-ին, 23-ին ու 30-ին՝ երեկոյան ժ. 20.00-ից 24.00-ը:
Ցուցահանդեսի այցելուները կկարողանան ծանոթանալ այդ երկանիվանի տրանսպորտային միջոցի պատմության հիմնական փուլերին, hեծանվի ստեղծման պատմությանը և իմանալ այն կատարելագործած մարդկանց մասին:

Մարդկանց 20-րդ դարի Ֆլորենցիայի մթնոլորտ կտեղափոխեն 100-ամյա վաղեմության հագուստներով տիկնայք ու ջենտլմենները:









































