Tuesday, 16 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Երկու տարի է՝ Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրենի թափուր հաստիքի համար մրցույթ չի հայտարարվում

ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 13-ի որոշմամբ օպտիմալացման ծրագրի շրջանակներում Վանաձորի երկու բուժհիմնարկների՝ թիվ 1 հիվանդանոցային համալիրի և թիվ 2 հիվանդանոցի միավորման արդյունքում ստեղծվեց նոր բուժհաստատություն` «Վանաձորի բժշկական կենտրոն»: Առայժմ բժշկական կենտրոնի կազմում այդ երկու բուժհիմնարկները գործում են առանձին` յուրաքանչյուրն իր շենքում, իր բժշկական ծառայություններով` մինչև կենտրոնի համար ընդհանուր շենք կառուցվի:

«Առաջին լրատվական»-ին հայտնի դարձավ, որ Վանաձորի բժշկական կենտրոնի ստեղծումից հետո` 2011թ. դեկտեմբերից, տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Մհեր Մարգարյանը (նշված երկու բուժհիմնարկներից թիվ 1 հիվանդանոցային համալիրի տնօրենը), իսկ կենտրոնում տնօրենի հաստիքն այդպես էլ մնացել է թափուր՝ այդ պաշտոնի համար մրցույթ չի հայտարարվել:

Տնօրենի պաշտոնակատար Մհեր Մարգարյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է նա մինչ օրս այդ կարգավիճակում: «Ես դա չեմ կարող ասել, դա կարող եք ճշտել մարզպետարանից, մարզպետարանն է իմ կարգավիճակը կարգավորում»,- ասաց Մհեր Մարգարյանը` հաստատելով, որ տնօրենի պաշտոնի համար իսկապես 2 տարի է՝ մրցույթ չի հայտարարվում: Հարցին` չի՞ էլ հետաքրքրվել՝ ստանալու այդ հարցի պատասխանը, նա ասաց. «Չէ, ինչ հետաքրքրվեմ, նշանակել են, աշխատում եմ, ուրիշ ինչ հետաքրքրվեմ»:

Նրա խոսքով՝ պաշտոնակատարի կարգավիճակը որևէ բան չի փոխում իր գործունեության մեջ. «Բացարձակապես ոչինչ չի փոխում, պարտականությունները նույնն են, իրավունքները, աշխատանքը՝ նույնպես: Իմ աշխատանքի վրա ոչ մի ազդեցություն դա չի թողնում, ես նորմալ աշխատում եմ` որպես տնօրեն»:

Փաստորեն ամբողջ խնդիրը մրցույթ չհայտարարելն է, իսկ պատճառների մասին գրավոր հարցում ենք ուղարկել Լոռու մարզպետին:

Տնօրենի պաշտոնակատար Մհեր Մարգարյանից հետաքրքրվեցինք նաև, թե որ փուլում է շենքի կառուցման գործընթացը: Ի պատասխան՝ նա ասաց, որ շինարարությունն սկսվել է այս տարվա հունվարից, հանրապետության նախագահի ներկայությամբ դրվել է հիմնաքարը, այժմ շարունակվում է: Նրա կարծիքով` այն կավարտվի մոտ կես տարում, և բժշկական կենտրոնը կտեղափոխվի նոր շենք:

Շենքի մասին հիշատակելուց հետո միայն պարոն Մարգարյանը ենթադրեց. «Հավանաբար, եթե որևէ գործընթացներ կան՝ կապված տնօրենի մրցույթի հետ, շենքի հետ է կապվում, որևէ բան չգիտեմ, չեմ կարող ասել»: Դիտարկմանը՝ եթե մրցույթ հայտարարվի, ինքն է՞լ կդիմի, ասաց. «Ապագայի մասին ոչինչ ասել չեմ կարող, այդ ժամանակ կորոշեմ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում