Մոսկվայի հյուսիսարևելյան շրջանի Ալտուֆևյան մայրուղում գտնվող պահեստի հրդեհի ժամանակ զոհվել է 16 և տուժել 4 մարդ, Ria Novosti-ին հայտնել է մայրաքաղաքի արտակարգ ծառայության աղբյուրը:
«Տպագրական արտադրանքի պահեստում հրդեհի հետևանքով տուժել է 20 մարդ, որոնցից 16-ը մահացել են, 4-ը՝ հոսպիտալացվել»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով` հրդեհի մարման ժամանակ փրկվել է 12 մարդ:











































