Ուկրաինացի բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն օրեր անց կնշի իր 42-ամյակը: Վիտալին պատասխանել է լրագրողների հարցերին:
«Տարիներ շարունակ ինձ հարցնում են, թե ե՞րբ է կայանալու վերջին մենամարտս: Ե՞րբ է Կլիչկոն հեռանալու սպորտից: Ես ամուր կապով կապված եմ բռնցքամարտի հետ: Չեմ կարող ամեն ինչ կտրել և նոր կյանք սկսել:
Օրեր անց կնշեմ 42-ամյակս: Հաստատ գիտեմ` շուտով հեռանալու եմ ռինգից: Բայց սպորտից` երբեք»,- հայտնել է բռնցքամարտիկը:









































