Ամերիկյան տիեզերական NASA գործակալությունը մտադիր է ճապոնական աերոտիեզերական JAXA գործակալության ներկայացուցիչների հետ մշակել նոր հրթիռի համար շարժիչ՝ Մարս արշավախումբ տեղափոխելու հնարավորությամբ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Դա թույլ կտա զգալիորեն նվազեցնել ծախսերն ու արագացնել նման կրիչի ստեղծման գործընթացը:
ԱՄՆ-ում մշակվող նոր ծանր SLS հրթիռի վերին աստիճանում նախատեսվում է կիրառել շարժիչ, որը Mitsubishi Heavy Industries-ը մշակում է նոր ճապոնական Н-3 ծանր հրթիռի համար: Շարժիչի տեխնիկական առանձնահատկությունները համապատասխանում են ամերիկյան կողմի պահանջներին:
Նախատեսվում է 2030-ականներին նոր սերնդի հրթիռով արշավախումբ ուղարկել Մարս:
Mitsubishi-ն ծրագրում է H-3-ի մշակման գործնական փուլն սկսել հաջորդ տարի, իսկ դրա առաջին արձակումն իրականացնել 2020-ին:










































