Sunday, 14 06 2026
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում

Երևանի ավտոկանգառներում ապօրինի գումարների գանձումը բացառելու նպատակով ձեռնարկվել են միջոցառումներ

Շարունակվում են անտառվերականգնմանն ուղղված աշխատանքները

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման աշխատանքների նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողությունը: Ըստ այդմ, նախորդ շաբաթ կատարված շրջայցերի արդյունքում պարտավորությունները չկատարած 142 տնտեսվարող ենթարկվել է վարչական պատասխանատվության: Խորհրդակցությունը վարող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հանձնարարել է շարունակել Երևանի ավագանու որոշմամբ սահմանված նորմերի պահպանման նկատմամբ խիստ հսկողությունը` հետամուտ լինելով օբյեկտներին հարակից տարածքների պատշաճ բարեկարգման ու կանաչապատման ապահովմանը:

Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում գործող ավտոկանգառներում ապօրինի գումարների գանձումը բացառելու նպատակով ձեռնարկվել են ծանուցողական և հանրային իրազեկման անհրաժեշտ տարբեր միջոցառումներ: Հաշվի առնելով օրենդրության և Երևանի ավագանու համապատասխան որոշման պահանջները՝ հանձնարարվել է ոստիկանության հետ համատեղ խստացնել հսկողությունը` բացառելու ապօրինի գործողությունները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ մայրաքաղաքում ընթացող կանաչապատման և ոռոգման ցանցերի անցկացման աշխատանքների հետ կապված`բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ ավարտվել են Արշակունյաց պողոտայի, «Հաղթանակ» զբոսայգու, «Փարոս» անտառպուրակի ոռոգման ցանցերի փորձարկման և Տերյան 62 հասցեում գտնվող պոմպակայանի վերագործարկման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի անտառային գոտիների վերականգնման աշխատանքների շրջանակում հանձնարարվել է հնարավորին սեղմ ժամկետում ներկայացնել «Եռաբլուր» պանթեոնի հարակից տարածքի և «Փարոս» անտառպուրակի վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը: Հանձնարարվել է նաև անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մայրաքաղաքում ծառերի տապալման հնարավոր դեպքերը կանխելու և դրանք բացառելու ուղղությամբ:

Կանաչապատման աշխատանքներն առավել ակտիվացնելու նպատակով ձևավորված աշխատանքային խմբերը նոր աշխատակիցներով համալրելու գործընթացին անդրադառնալով` զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կանաչապատման ձեռնարկություններ աշխատանքի են ընդունվել քաղաքապետարանի ծրագրով անօթևանների ժամանակավոր կացարանում բնակվող 6 անձինք:

Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ ավարտվել են բազմաբնակարան բնակելի շենքերում հայտարարությունների ցուցատախտակների տեղադրման աշխատանքները: Մայրաքաղաքի մարդաշատ վայրերում տեղադրված հայտարարությունների տախտակները որոշ անբարեխիղճ քաղաքացիների կողմից վնասելու դեպքերը կանխելու նպատակով հանձնարարվել է սահմանել հսկողություն և մեղավորներին օրենքով սահմանված կարգով ենթարկել պատասխանատվության:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մեկնարկած «Ավելի մաքուր Երևան» կարգախոսով ծրագրին անդրադառնալով՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ սանմաքրման աշխատանքներ են կազմակերպվել Շենգավիթ վարչական շրջանի «Կարմիր բլուր» արգելոցի տարածքում: Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է նաև, որ այս շաբաթ ծրագրի շրջանակում մաքրման աշխատանքներ կիրականացվեն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում