Օրեր առաջ լրատվամիջոցներում հրապարակում էր տարածվել, թե Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալ Էդիկ Գրիգորյանին խցակիցները գտել են անգիտակից վիճակում:
Այս կապակցությմաբ ՀՀ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեցին, որ հրապարակումը չի համապատասխանում իրականությանը՝ Էդիկ Գրիգորյանին անգիտակից վճակում չեն գտել: Վերջինս, պարզապես ուրբաթ օրը դիմում է գրել բուժզննում անցնելու համար, և բուժզննումից հետո կպարզվի, թե առողջական ինչ խնդիր ունի:
Հիշեցնենք, որ Էդիկ Գրիգորյանն իր պատիժը կրում է արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:









































