«Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերի 14-ակի հաղթող, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը գնահատել է իր մարզավիճակը` ԱՄՆ-ի բաց առաջնության մեկնարկից առաջ:
«Իհարկե, վերջերս ստիպված եղա շատ ժամանակ բաց թողնել վնասվածքի պատճառով: Անհամբերությամբ եմ սպասում դարձյալ կորտ վերադառնալու հնարավորությանը:
Հուսով եմ` դաստակիս վիճակը կկարգավորվի: Ուրախ կլինեմ մասնակցել մրցումների: Զգում եմ, որ արդեն մրցունակ եմ»,- Sport-ը մեջբերում է Նադալի խոսքերը: