Թուրքիայում 2014 թվականին շահագործման կհանձնվի երկրում առաջին աերոտիեզերական կենտրոնը: Այս մասին հայտնում է Sabah թերթը:
Ինչպես գրում է պարբերականը՝ կենտրոնը, որը կկոչվի AIT Center, կկառուցի ֆրանսա-իտալական Thales Alenia Space համատեղ ձեռնարկությունը: AIT Center-ը կտեղակայվի 3000 քառակուսի մետր մակերեսով տարածքում:
Կենտրոնի շինարարությունը կսկսվի ընթացիկ տարվա հոկտեմբերին, կավարտվի 2014-ի մայիսին:
2012-ի դեկտեմբերի 18-ին Թուրքիան չինական «Ժիուգուան» բազայից արձակել է իր երկրորդ՝ Göktürk-2 արբանյակը, որը կիրառվում է պաշտպանական նպատակներով:
Թուրքական առաջին հետախուզական RASAT արբանյակն արձակվել է 2011 թվականին:
Գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիաների հարցերով նախարար Նիհաթ Էրգյունն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայի համար այսօր առաջնահերթ խնդիրը արբանյակների արձակման համակարգի ստեղծումն է:











































